Քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։
«Ոչ մի դեպքում չպետք է ապահովագրության փոխհատուցումը ստանալու համար պացիենտը դռնեդուռ ընկնի կամ բուժհաստատությունը չկարողանա իր աշխատողների աշխատավարձը վճարել»,- հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Դատարանը փաստել է, որ «միջին վիճակագրական յուրաքանչյուր անդամ» նույնպես չի ընկալի, որ ոստիկանության պետի արտահայտությունն ուղղված է ինչ-որ մեկին:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, անկոտրում կամք ու հաջողություններ՝ ի բարօրություն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։
Երկրաշարժը զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ի երեկոյան, երբ 240-հազարանոց քաղաքի կենտրոնում գտնվող տոնավաճառում հարյուրավոր մարդիկ են եղել: