Օրենքը նախատեսում է վարչական տուգանք, եթե պաշտոնյան շահերի բախման իրավիճակներում այդ մասին տեղեկություն չի փոխանցում վերադասին կամ դրա բացակայությամ դեպքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Գիտնականները նշում են, որ Քենեդի կրտսերը, որին այդ պաշտոնում առաջադրել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, չունի համապատասխան փորձառություն կամ որակավորում բժշկության, գիտության կամ կառավարման ոլորտներում։
«Հետքի» լրագրողները «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել են մրցանակների։
Ընդ որում հեռուստաալիքը պնդում է, որ Ռուսաստանը մտադիր է պահպանել Տարտուսում և Հմեյմիմում գտնվող իր բազաները, Իսկ Թուրքիայի օգնությունը խնդրել է տարածաշրջանի այլ մասերից զորքերը դուրս բերելու համար:
Ավելի ուշ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր երկրի ռազմածովային ուժերը ոչնչացրել են Սիրիայի ռազմական նավատորմը։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Խարկովի մարզի Զլատոպոլ քաղաքը։ Այդ մասին հայտնել է Խարկովի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Մուհամմեդ ալ-Բաշիրը հայտարարել է, որ նշանակվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար։ Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը։ Նա այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։
Այնուամենայնիվ, ադրբեջանցի պաշտոնյան ընդգծել է, որ կողմերը կարող են պայմանավորվել և հասնել խաղաղության։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով՝ Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի դեսպան։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ երկու երկրների նախագահները շնորհավորել են սիրիացի ժողովրդին տեղի ունեցածի կապակցությամբ, աջակցություն հայտնել Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Զեկույցը տեղեկացնում է, որ ռազմական ծախսերը հասել են ռեկորդային $2.4 տրիլիոնի, ինչն ընդգծում է տեղեկատվության հասանելիության բարելավման հրատապությունը կոռուպցիայի դեմ պայքարելու, հաշվետվողականությունը խթանելու համար։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հետազոտություն է նախաձեռնելու այն դպրոցներում, որտեղ մեծաթիվ են կամավոր ատեստավորված ուսուցիչները:
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ռազմավարության առանձին կետերի շուրջ։
Արամ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում է 2023թ․ հունվարից։
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդը ավտոտնակից իրավապահներին է ներկայացրել 380 գրամ մարիխուանա:
Դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Երևան քաղաքի բյուջեի մասով առկա է 7 միլիոն 512 հազար դրամի ժամկետանց պարտավորություն:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) մշտապես մեծ քանակի բողոքներ է ստանում ուղեւորներից իրենց խախտված իրավունքների վերաբերյալ, սակայն դրանց լուծում տալու համար խոչընդոտների է բախվում:
Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար:
Ամերիաբանկի «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում դեկտեմբերի 10-ի դրությամբ քվեարկությանն արդեն իսկ մասնակցել է ավելի քան 45 հազար մարդ։
Կառույցի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը կգումարվի վաղը՝ դեկտեմբերի 11-ին: Քննարկումները կծավալվեն «Ապաշրջափակումը՝ որպես տարածաշրջանային զարգացման երաշխիք» թեմայով զեկույցի շրջանակում։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հրազդան մասնաճյուղի վերաբրենդավորումը նպատակ ունի մարզում շեշտադրել Ֆասթի բանկի ներկայությունը՝ հաճախորդներին առաջարկելով նոր որակի սպասարկում:
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը:
Sora-ից կարող եք օգտվել, եթե ChatGPT Plus-ի բաժանորդ եք։ Հավելյալ գումար վճարել պետք չի լինի:
Կապանում 2 ավտոլվացման կետերի ջրահեռացումը կատարվել է առանց թույլտվության՝ ավտոլվացումից առաջացած կեղտաջրերը լցվել են Ողջի գետ։
Շնորհավորում ենք Սրբուհի Գալյանին, որը պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար աշխատանքը, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։