Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) վերջին 5 տարվա ընթացքում գործերի քննության ողջամիտ ժամկետները խախտելու կամ դատավարական ժամկետները չպահպանելու հիմքով կարգապահական պատասխանատվության է ենթարկել 14 դատավորի:
Դատարանը մասնավորապես գտել է որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են:
Բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Մ., ծնված 1975 թ․) և «GAZ» (վարորդ՝ Ս. Լ., ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։
Հանդիպումը կայացել է առանձնազրույցի, իսկ հաջորդիվ ընդլայնված կազմով քննարկման ձևաչափով՝ խորհրդարանի փոխնախագահների և տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ։
Արդարադատության միջազգային դատարանը հրապարակում է Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։
Տանը գրեթե կահույք չկար: Բայց Գևորգը ստեղծում էր այդ կահույքի պատրանքը: Նա սենյակի պատերին նկարում էր պահարաններ և դարակներ ու մոլորության մեջ գցում հյուրերին: Բայց ամենից վիրտուոզը նրա նկարած գամերն էին:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը հանրապետականներին էր անցել 2022 թվականի միջանկյալ ընտրությունների արդյունքում։
Եզրափակիչ նիստի ժամանակ միավորների հաշվարկից հետո կամփոփվեն և կհրապարակվեն մրցույթի արդյունքները։
Շարունակելով COP29-ին հայկական կողմի բացակայության թեման՝ Բայրամովը տարակուսանք է հայտնել, թե ինչու Երևանը չի մասնակցում այս համաժողովին։
Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի 38-ամյա բնակիչն ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը դեռևս չպարզված անձանց նախապես խոստացել է պայմանավորված վայր տեղափոխել նրանց կողմից ՀՀ տարածք փոխանցված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Մարզերում նոյեմբերի 12-ի և 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումններ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Իր հերթին դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
Նախագծերի փաթեթը ներկայացվել էր Ազգային Ժողովին եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունվել էր առաջին ընթերցմամբ:
Այս պաշտոնում Արմինե Աֆեյանը կփոխարինի Արման Ջիլավյանին։
31-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև բյուրեղանման զանգվածի հետքերով կոլբաներ ու էլեկտրոնային կշեռք, նաև` գազային ատրճանակ ու ծալովի դանակ:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Կապանի բնակիչը, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող ավտոմեքենան։
Մարկո Ռուբիոն ամերիկյան այն կոնգրեսականներից է, որն ունի հստակ հայամետ դիրքորոշում։
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Հայկական կողմը նախօրեին հայտնել էր, որ դեռևս վերջնական որոշում չկա այս համաժողովին մասնակցության մասով։
Կտրուկ նվազել են «Արդշինբանկ»-ի հարկերը՝ կազմելով 8.1 մլրդ դրամ։ Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ այն նվազել է 13.2 մլրդ դրամով կամ 62%-ով։