Արձանագրվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում, և Հայաստանին պարտավորեցվել է վճարել 6100 եվրո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպում:
Միջոցառմանը հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների տարատեսակ խախտումներին։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը։
Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ պարզում են սպառազինության այն տեսակը, որով ՌԴ զորքերը հասցրել են հարվածը:
Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։
Շտապ օգնության ծառայությունից հայտնել են, որ Կիրյաթ-Յամում հրթիռակոծության հետևանքով տուժել է 70-ամյա մի կին, որն ստացել է բեկորային վնասվածք։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցության, ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության այլ առաջնահերթությունների վերաբերյալ։
Ռուսաստանը 2024 թվականին ԱՊՀ-ում նախագահող երկիրն է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլում, այս գագաթնաժողովը, Մոսկվայի նախագահության շրջանակներում, քաղաքական բոլոր միջոցառումներից ամենակարևորն է:
Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի շրջանակներում, Play Time-ի հիմնադիր, ամերիկահայ ձեռնարկատեր Ռազմիգ Հովագիմիանը փոխանցել է գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի ողջույնի խոսքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Մոսկվայում են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար։
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Բնապահպանության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը, թեև Հայաստանում անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, շարունակում է նոր գույք ձեռք բերել հարևան Վրաստանում։
«Ո՛չ, եռակողմ հանդիպման մասին չեն պայմանավորվել։ Եղել է այդպիսի գաղափար, սակայն ինչ-որ մեկը դրան հավանություն չի տվել»,- պատասխանել է ռուսաստանցի պաշտոնյան՝ չմատնանշելով, թե ում մասին է խոսքը։
Ինչպես նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, բանակցությունների թեման եղել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Մարզերում հոկտեմբերի 8-ին, 11-13-ի կեսօրից հետո և երեկոյան ժամերին, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված «սահմանադրական երկիշխանության» վտանգ է տեսնում և կարծում է, որ այդ «երկիշխանությունը» Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցադիմումը:
Համաժողովի մասնակիցները տեքստային կարճ նկարագրություններով տարբեր «գլուխգործոցներ» էին ստեղծում։ Գլուխգործոց, որովհետև հենց այդպես է կոչվում Yandex-ի մշակած մոդելը՝ Шедеврум։
Դեղամիջոցն իրացնողը քաղաքացի Հ.Ջ-ն է, ով չունի պետական գրանցում և հաշվառված չէ հարկային մարմնում:
Պայմանագրի կնքումից հետո Հայկը փոխանցել է կանխավճարը՝ 10,200 դոլար։ Մի քանի օր անց վճարել է նաև մնացած գումարը՝ 23,800 դոլար։ Մեքենան պետք է փոխանցվեր առաջին վճարումից 120 օր անց, սակայն մինչ օրս Հայկը չի ստացել ո՛չ մեքենան, ո՛չ էլ գումարը։
Նախարարությունն ամբողջությամբ առարկում է ներկայացված հայցադիմումի դեմ։ Հոկտեմբերի 7-ին այս գործով վերջին դատական նիստն էր։
Նշենք, որ գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին: Առաջին դատական նիստը նշանակվել է 2025թ. մարտի 13-ին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: