Google-ից, Meta-ից, Nvidia-ից, Amazon Web Services-ից ու առաջատար այլ ընկերություններից մասնագետները եկել էին, որ պատմեն իրենց փորձի, հետազոտությունների մասին, խոսեն իրենց գրանցած հաջողություններից ու դժվարություններից։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հաղորդմամբ` Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի 2024-25 թթ. խաղարկությունում մեկնարկեց Լատվայի ընտրանու դեմ տարած 4:1 հաշվով հաղթանակով: Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը։
Արաբական Միացյալ Էմիրությունների դիվանագիտական ծառայության աշխատակիցը պարբերականին հաստատել է, որ դիվանագետները շփվում են և՛ ֆրանսիական իշխանությունների, և՛ Պավել Դուրովի ներկայացուցիչների հետ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական TACC պարբերականին հայտնել է, որ պատերազմի ժամանակ արդարացված են տեղեկատվության տարածման սահմանափակումները և գրաքննությունը։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հրապարակել է առաջին հայտարարությունն այն բանից հետո, երբ օգոստոսի վերջին Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրանք առաջադրեցին կազմակերպված հանցավորության հետ կապված մի քանի հոդվածներով:
Փաստաբանները խնդրել էին չեղարկել մեղադրական դատավճիռն այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը հուլիսի 1-ին ընդունեց, որ նախագահները որոշ դեպքերում քրեական հետապնդումից իմունիտետ ունեն:
Ուկրաինական կողմի տվյալներով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 58 անօդաչու։
Տելեգրամյան Astra ալիքը հայտնում է, որ տեղի բնակիչների խոսքով՝ հարձակման է ենթարկվել Սոլդատսկոյե գյուղի սպառազինության պահեստը։ Այդ մասին հայտնում են նաև ուկրաինական տելեգրամյան ալիքները։
Բրիտանական The Times թերթի տվյալներով՝ Ռուսաստանն Իրանից ստացել է ավելի քան 200 բալիստիկ հրթիռների խմբաքանակ։ Ուկրաինական հետախուզական տվյալների համաձայն՝ դրանք «Ֆաթեհ-300» հրթիռներ են, որոնց գործողության շառավիղը հասնում է 110 կիլոմետրի։
Դրանում ներառված են RIM-7 զենիթային հրթիռներ, համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգերի զինամթերք, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, դյուրակիր զենիթահրթիռային Stinger համալիրներ, AT-4, TOW և Javelin տեսակի հակատանկային համալիրներ։
Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկության շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 7-ին և 12-ին երեկոյան ժամերին, 10-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։