Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ուշագրավ է, որ համայնքները չեն կարողացել աճ ապահովել փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման գծով:
Կոբախիձեի խոսքով՝ այն բանից հետո, երբ ընդդիմությունը խորհրդարանում չքվեարկեց Զուրաբիշվիլիի իմպիչմենտի օգտին, նա դարձավ «ոչ թե Վրաստանի նախագահը, այլ «Ազգային շարժման» նախագահն ու նրա խամաճիկը»։
ամաժողովը հանդիսանում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովի շարունակությունը
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են գրավել Ռուսաստանի այլ բնակավայրեր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ հուլիսին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ԲՐԻԿՍ-ը չի դիտարկում որպես «այլ կառույցներին այլընտրանք»: Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է մնալ ԵՄ թեկնածու երկիր։
Բացի այդ, ԵՄ-ն կոչ է արել վրացական իշխանություններին ամբողջությամբ վերանայել ԼԳԲՏ քարոզչության վերաբերյալ օրենսդրական փաթեթը՝ հավելելով, որ դրա ընդունումն էլ ավելի կբարդացնի ԵՄ-Վրաստան հարաբերությունները։
Ստորև հրապարակում ենք այսօրվա մարզխորհրդի նիստից Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանի ելույթի ձայնագրությունը։
Կուլեբայի դիմումը կքննարկվի առաջիկա լիագումար նիստերից մեկում։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտումները վերացնելը. սահմանվել է ժամկետ:
Սուրեն Թովմասյանի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում բարեխիղճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի:
Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի կողմից:
Ոչնչացման գործընթացը նախատեսվում է իրականացնել տեսչական մարմնի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ եւ տեսաձայնագրմամբ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետի խոսքերով՝ սեպտեմբեր ամսին Արարատյան դաշտավայրում ևս շոգ է, սպասվում է, որ հիվանդների թիվը կավելանա։
Հայկ Շահինյանը պատմեց նաև, թե ինչպես են հրավիրյալ արտասահմանյան ճարտարապետական ստուդիաները ընտրվում, և թե ինչն է նրանց գրավում Հայաստանում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի լիարժեք համագործակցությանը վերադառնալու դռները դեռ բաց են, իսկ Հայաստանը անվտանգության հարցում այլընտրանք չունի:
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Միայն 2024թ. 7 ամսվա ընթացքում տեսչական մարմինը 128 բնակավայրում ստուգել է խմելու ջրի որակը, որից 94-ում կամ 73%-ում շեղումներ են հայտնաբերվել։
Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:
Կաթնամթերքի փաթեթավորումը չի կատարվել արտադրանքի անվտանգությունն ապահովող պայմաններում։
Պետական եկամուտների կոմիտեն առանձնացրել է 10 պարզ քայլ՝ ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX բջջային հավելվածում, գեներացնեն և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
Վերաբրենդավորումից հետո Ֆասթ Բանկի «Բաղրամյան» մասնաճյուղն ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ հաճախորդներին ընդունելու և սպասարկելու հարմարավետ, տեխնիկապես հագեցած և ժամանակակից մասնաճյուղում։
Հսկող դատախազի՝ 2024 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Ա.Խ.-ի և Խ.Խ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է, համակցված կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան փրկարարինն է: Այս փաստը հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով, ձեր անձնուրացությամբ, խիզախությամբ, ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ:
Պայմանագրով նախատեսվում էր գծանշում իրականացնել Տաշիր քաղաքի և Լեռնահովիտ բնակավայրի մի շարք փողոցներում։
Ինչպես նշված է նախագծում, «Արմօյլ» ընկերությունը նախատեսում է Եղվարդ քաղաքի արդյունաբերական գոտում կազմակերպել բիտումի օքսիդացման գործարան, որը կներառի նաև քսայուղերի պատրաստման և փաթեթավորման տեղամաս։