Ռուսական ալիքի (ՕՌՏ-խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա դրված վետոն։ Այդ մասին հայտնում է Paper Kartuli-ն։
Ինքնաքանդումի ու ինքնասպանութեան ներկայ ընթացքը պէտք է կա՛նգ առնէ։
Թող Երկնավոր Տերն անսասան պահի հայոց անկախ պետականությունը և հանապազ օրհնի ու ապահով և անվտանգ կյանք շնորհի համայն մեր ժողովրդին։
Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայոց Եկեղեցին տոնախմբում է Արարատյան շաբաթը:
Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
«Հետքն» ուսումնասիրել է 2019-2023թթ. 9 ամսվա տվյալները և պարզել, որ գրեթե ամեն տարի ավելանում է առգրավված, հայտնաբերված, ինչպես նաև կամավոր հանձնված ապօրինի զենքի քանակը:
«Հետքը» պարզել է, որ Կոտայքի մարզի Ակունք համայնքին վերադարձված հողատարածքները ընդգրկում են բրոնզ-երկաթեդարյան ամրոցի այն հատվածը, որտեղ նախորդ տարի պեղումներ են կատարվել։
Մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ:
Երևանում մայիսի 28-31-ին, հունիսի 1-2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 28-ի՝ 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի՝ 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 6.5 մ3/վ-ով և կազմել է 86.0 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մայիսի 28-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։
Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների։
Հայաստանի Հանրապետությունը կա եւ լինելու է անկախ, ունենալու է միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք երաշխիքն են լինելու Հայաստանի երրորդ հանրապետության ինքնիշխան, ժողովրդավար եւ խաղաղ ապագայի:
Հանրապետությունն այն մասին է, որ ժողովուրդը սեփական ճակատագիրը տնօրինելու, ինքն իր ապրելու կանոնները սահմանելու և դա անելու ինքնիշխանությունը սերնդեսերունդ փոխանցելու հայտ է ներկայացնում:
Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը և գործել միմիայն մարդասիրության և օրինականության սկզբունքների խստագույն պահպանությամբ։