Մհեր Գրիգորյանը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես Հայաստանի համար դժվար ժամանակահատվածում, կատարված կարևոր աշխատանքի և ներդրված ջանքերի համար:
Զրուցակիցները քննարկել են ԱՄՀ հետ Հայաստանում իրականացվող ծրագրի հիմնական միջոցառումների կատարման ընթացքը և ֆինանսների ոլորտում առաջիկայում Կառավարության կողմից նախատեսված բարեփոխումները:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ են հստակ քայլեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի հասնել Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման:
Նախարար Միրզոյանը, կարևորելով մինչս օրս միջազգային գործընկերների կողմից արված՝ Ադրբեջանին ուղղված թիրախային հայտարարությունները՝ ընդգծել է այդ ուղղությամբ հետևողականության և ջանքերի համադրման անհրաժեշտությունը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փոխել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պակ Սու Իլին, որն այդ պաշտոնին նշանակվել էր մոտ 7 ամիս առաջ։ Reuters-ը գրում է, որ որևէ պատճառաբանություն չի նշվել, թե ինչու է ԶՈւ ԳՇ պետը հեռացվել իր պաշտոնից։
Էկվադորի մայրաքաղաքում Կիտոյում սպանվել է նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն։ Այդ մասին հայտնում է տեղական El Universo պարբերականը։
Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր։
ԱԽ քարտուղարը եւ Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը:
Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում նաև կարգավորումներ այն դեպքերի համար, երբ կանանց համապատասխան թվով ներգրավվածություն չկա ավագանու կազմում, և սեռերի հավասարակշռությունն ուղղակիորեն խախտվում է։
Պաշտպանը, խոսելով գործի ընթացքից, հայտնեց, որ հասել են վկաների հարցաքննության փուլին:
Օգոստոսի 10-ին Ղրիմի Սևաստոպոլ քաղաքը ենթարկվել է անօդաչուների հարձակման։ «Այս գիշեր Սևաստոպոլի մոտ մեր նավատորմը, ՀՕՊ ուժերի հետ համատեղ, ծովի վրա հետ մղեց թշնամու անօդաչուների հարձակումը»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Սևաստոպոլի նահանգապետը։
Կառավարության «Ակադեմիական քաղաք» նախագիծը միանշանակ չի ընդունվում գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների կողմից, եւ դրա վերաբերյալ առկա են բազմաթիվ հարցեր, որոնք կարիք ունեն պարզաբանման:
Օգոստոսի 10-ի գիշերը ռուսական զորքերը, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, զանգվածային հարձակում են իրականացրել Ուկրաինայի Ռովնոյի մարզի վրա: Այդ մասին հայտնել է Ռովնոյի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վիտալի Կովալը։
Ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի վրա։ Կա 2 զոհ, 7 մարդ էլ տուժել է։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հավատարմագրերը, որի հետ քննարկել է նաև ռուս-ադրբեջանական երկկողմ փոխգործակցությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են 2023թ․ օգոստոսի 6-ի գիշերը Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ սուր կտրող-ծակող գործիքով մեկ անձի սպանության, ևս մեկ անձի ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի մի շարք էական հանգամանքներ։
Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել է օգոստոսի 5-ին «Վահագնի» ռեստորանային համալիրում կատարված ավազակային հարձակման դեպքը։
Անիին, ինչպես բոլոր արցախցիներին, անհանգստացնում, թևաթափ է անում անորոշությունը։ Ամեն օր արթնանալիս մտածում է միայն այդ օրվա մասին. վաղն անորոշ է:
Թեւանյանը ընտրություններում գլխավորելու է «Մայր Հայաստան» դաշինքը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: