Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա.Մ.-ին և Գ.Մ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույցն ուղարկելու է ՀՀ պետական մարմիններին և ՀԿ-ներին, ինչպես նաև միջազգային կառույցներին:
Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում Ն. Փաշինյանին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:
Եվրոպական 8 երկրներ համաձայնվել են անդամակցել ավիացիոն կոալիցիային, որը Ուկրաինային կտրամադրի մարտական ավիացիա։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
Ուկրաինայի շուրջ ընթացիկ հակամարտությունը պետք է հանգեցնի նրան, որ Եվրոպական միությունը կտարածվի Եվրոպայի ողջ տարածքի վրա։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
Apple ընկերությունը հայտարարել է, որ չի համագործակցել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ՝ iPhone-ներում խոցելիություն ներմուծելու համար։ Ընկերության հայտարարությունը հրապարակել է Reuters գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ Ուկրաինան արդեն այս տարի հնարավորություն ունի վերադարձնել Ղրիմը, որը Ռուսաստանին է միացվել 2014 թվականին։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) «Mars Express» ուղեծրային ապարատի 20-ամյակի պատվին, առաջին ուղիղ հեռարձակումն է կազմակերպել այդ մոլորակի ուղեծրից։
Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլում հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հունիսի 3-ին թուրքական խորհրդարանում կտա նախագահի պաշտոնն ստանձնելու երդումը և պաշտոնապես կանցնի իր լիազորությունների իրագործմանը։
2-ամյա տղամարդը, նույն եղանակով փողոցներում անծանոթ անձանց մոտենալով և նրանց վստահությունը շահելով, որպես նրանց ազգականի մտերիմ՝ խնդրել է այդ անձանց իրեն տրամադրել բջջային հեռախոսները։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ուկրաինան պատրաստ է հակահարձակման, որպեսզի ազատագրի իր տարածքները ռուսաստանցի բռնազավթիչներից, սակայն մեկնարկի ժամկետներն ու մանրամասներն անհայտ են։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
Առնվազն 288 մարդ է զոհվել և ևս 900-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Հնդկաստանի արևելքում գտնվող Օդիշա նահանգում մի քանի գնացքների բախման հետևանքով։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 3-ին` ժամը 00:50-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարներին: