«Գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է փաստաբանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ֆրանսիայի Սենատն աջակցել է կենսաթոշակային բարեփոխումների վիճելի նախագծին, որով նախատեսվում է, ի թիվս այլ կետերի, կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64 տարեկանի։
Վարձատրության ճշգրտված գենդերային խզվածքը տղամարդկանց և կանանց ժամային միջին աշխատավարձերի տարբերությունն է՝ հաշվի առնելով նրանց տարբեր ձեռքբերումները, հիմնականում՝ կրթությունը։
Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել գնաճի բարձր մակարդակի դեմ, որի պատճառներից մեկն Ուկրաինայում պատերազմն է և պահանջել վարչապետ Պետր Ֆիալայի ու նրա կառավարության հրաժարականը։
Իսրայելի ողջ տարածքում նախօրեին հակակառավարական բողոքի ցույցերի է դուրս եկել մոտ 500 000 մարդ։ Այդ մասին, հղում անելով բողոքի ցույցերի կազմակերպիչներին, հայտնել է The Times of Israel պարբերականը։
Թուրքիայում փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 47 975-ի։ Այդ մասին շաբաթ օրը՝ մարտի 11-ի երեկոյան հայտարարել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը։
Ըստ էության, եթե չլիներ ավելի շատ կյանքեր փրկելու համար ընդունված վերոնշյալ որոշումը, չէր լինի և այսօրվա անհեթեթ մեղադրանքը:
Հանրապետության նախագահը որոշ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին՝ իրավիճակով պայմանավորված հրատապ ու կարևոր քայլերի իրականացման նպատակով:
Եվրոպական միությունը դիմել է երրորդ երկրներին և խնդրել ուժեղացնել Ռուսաստանի հետ առևտրի նկատմամբ վերահսկողությունն այն ապրանքների մասով, որոնք գտնվում են եվրոպական սահմանափակումների տակ։
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը հաստատել է Չինաստանի կառավարության նոր կազմը՝ նշանակելով նոր փոխվարչապետներին, Պետական խորհրդի անդամներին, նախարարներին ու հանձնաժողովների ղեկավարներին։
Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ աշխարհագրական անվանափոխությունների հարցը կարգավորվում է օրենսդրությամբ և, ընդհանուր առմամբ, վերաբերվում է կառավարության իրավասությանը։ Իսկ երկրների և տարածաշրջանների անվանումներն ամրագրված են ՄԱԿ-ի փաստաթղթերում։
Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է ստեղծել լրացուցիչ առևտրային ճանապարհ Եվրոպա և Ռուսաստան հնդկական ապրանքների արտահանման համար։ Վերջինս կանցնի Սև ծովով՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռաբար՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է փոխանցել Բաքվում Իրանի դեսպանին՝ երկու երկրների պետական սահմանով իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի համար։
Դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ «Արմենպրես» լրատվական գործակալությանը հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Սիմոնյանը երկու ամիս կմնա կալանքի տակ։
Կից ներկայացվող՝ կատարվածի տեսագրությունից նույնիսկ ակնհայտ է, որ դրանում պատկերված գործողությունը չի համընկնում Գ.Պետրոսյանին վերագրվող հանցակազմի հատկանիշներին։
Իրանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և երկու ամսվա ընթացքում կրկին բացել դեսպանությունները։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
20-րդ դարի մեծագույն ռեժիսորներից Անդրեյ Տարկովսկին նկարել է ընդամենը յոթ լիամետրաժ ֆիլմ, որոնք, սակայն, մեծապես ազդել են համաշխարհանյին կինեմատոգրաֆիայի վրա։