Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հարկադիր կատարողները տեղյակ լինելով, որ դատարանն այդ հարցով որոշում պետք է կայացնի, դրանից 3 օր առաջ, դուռը կոտրելով մտել են ներս ու սկսել վտարման գործընթացը:
Եվրահանձնաժողովը գոհ չէ ՀՀ քաղավիացիայի բարեփոխումներից, որոնք վերջինիս հնարավորություն կտային դուրս գալ Եվրամիության «սեւ ցուցակից»:
Այդ չափորոշիչների շրջանակներում Արցախի Հանրապետությունը հոգ է տանում իր բնակչության առողջության ու բնության պահպանման մասին՝ չնայած միջազգայնորեն չճանաչվածությամբ և հակամարտությամբ պայմանավորված տարբեր դժվարություններին:
Հերթական ապատեղեկատվությունն է։
Եվ պատկերացրեք, որ մենք սա իրականացնում ենք մի պայմաններում, երբ չունենք պատշաճ քաղաքային պլանավորման (հիմա՝ քաղաքաշինական) փաստաթղթեր ու կարգավորումներ։
Քոլեջի դասախոս Մարիա Նազրարյանն ասաց, որ այժմ շաբաթ օրերն էլ են աշխատում, որպեսզի բացը լրացնեն:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները:
Իսպանիան Ուկրաինային է տրամադրել հակաօդային պաշտպանության Hawk տեսակի զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների հնարավորության մասին չեն նշանավորում Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ նրա դիրքորոշման փոփոխությունը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ:
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար
Նման վտանգների կրկության վերաբերյալ ահազանգել ենք տարբեր հնարավոր խողովակներով ու միջոցներով:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մարդասիրական բոլոր կազմակերպություններին անհապաղ կերպով պատշաճ քայլեր ձեռնարկել ստեղծված վիճակը կարգավորելու և վերահաս հումանիտար աղետը կանխելու համար։
Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մեր բոլորիս խնդիրներն են ու յուրաքանչյուրս մեր տեղում անելիք ունենք։
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Մեծապես կարևորվել է նաև նրա կողմից հիմնված Գյումրու կերամիկական դպրոց-արհեստանոցի գործունեությունը։
Փրայսը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ղարաբաղյան հիմնահարցը՝ նշելով, որ դա թողնում է Սպիտակ տան մեկնաբանությանը։
Մեծ յոթնյակի (G7) երկրները և նրա դաշնակիցները պաշտոնապես հաստատել են ռուսական նավթի գների առաստաղը։ Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, երբ ԵՄ-ն վերջապես կարողացել է պայմանավորվել, որ առաստաղի գինը կլինի 60 ԱՄՆ դոլարի մակարդակը։
Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։