HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը այցելել է սպարապետի հարազատներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին և նրանց շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի հետևյալ խոսքերը. «Ես և իմ ընտանիքի անդամները խոնարհվում ենք մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ մեր մարտական ընկերոջ, լավագույն մարդու, պետական և քաղաքական գործչի առջև, խոստանում հավերժ պահել նրա հիշատակը, իսկ Հայկական բանակի ողջ անձնակազմով խիստ պարտավորվում կատարել նրա բոլոր պատգամները, լինել միշտ մարտունակ և ապահովել մեր բազմաչարչար ժողովրդի խաղաղ անդորրն ու արարումը»: Պաշտպանության նախարարը ի պահ թանգարանին է հանձնել «Մարտական ընկերոջս» հուշամեդալը` տրված Սեյրան Օհանյանի կողմից Վազգեն Սարգսյանին հետմահու: 

Այնուհետև Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի ծնողների հետ զրուցել է հայոց բանակի անցած ուղու, ձեռքբերումների, խնդիրների և Վազգեն Սարգսյանի մասին հիշողություններից: Ի նշան երախտագիտության՝ նախարար Օհանյանը Վազգեն Սարգսյանի մայրիկին՝ Գրետա Սարգսյանին պարգևատրել է «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter