
Նախագահն ընդունել է ՌԱԿ ատենապետին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին:
Նախագահը ողջունել է ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ ՌԱԿ-ի պատմական դերակատարությունն ու ավանդը հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում և կարևորել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանն ուղղված կուսակցության ջանքերը:
ՌԱԿ ատենապետը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը և նախագահից հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության հարցերով: Զրուցակիցներն անդրադարձել են նաև մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերին կուսակցության հնարավոր մասնակցությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել