HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիտվացի գործարարները հետաքրքրված են Երեւանի բիզնես միջավայրով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասի հետ: Ողջունելով հյուրին Երևանի քաղաքապետարանում՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ-լիտվական հարաբերությունները և կարևորել համագործակցության զարգացման հեռանկարները: Քաղաքապետը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղությունները և առաջարկել երկուստեք ընդլայնելով կապերը՝ տեղական ինքնակառավարման մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ հարցերում ակնկալելով դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությունը: 

Դեսպանը քաղաքապետին հայտնել է, որ լիտվացի գործարարները հետաքրքրված են Երևանի  բիզնես միջավայրով և առաջարկել է կազմակերպել փոխայցելություններ ու ծրագրային քննարկումներ: Գեդրիուս Ապուոկասը ընդգծել է, որ գործակցության հաջողված օրինակներ արդեն կան և դրանք պետք է զարգացնել: Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ դեսպանը նշել է ծրագրերի այն շրջանակը, որտեղ համագործակցության հեռանկարներ կան:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է լիտվացի գործարարներին բիզնես առաջարկությունների փաթեթ ներկայացնել, որը համապատասխան կլինի նրանց հետաքրքրություններին:

Երևանի քաղաքապետը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter