HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության խմբի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության` Ջի-Այ-Զեթ-ի «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի պլանավորման առաքելության խմբի անդամների հետ:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` խմբի ղեկավար Այքե Ֆաթերը ներկայացրել է Ջի-Այ-Զեթ-ի առաքելության նպատակներն ու ուղղությունները, ինչպես նաև Երևանի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորելով Ջի-Այ-Զեթ-ի հետ համագործակցությունը` նշել է, որ համատեղ ծրագրերի իրականացումը արդյունավետ կլինի համայնքային ծառայությունների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման առումով: 

«Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է ընդլայնել և զարգացնել համագործակցությունը` երկկողմ կապեր հաստատելով գերմանական քաղաքների հետ: Մենք հետաքրքրված ենք գործընկերային հարաբերություններ ձևավորել և փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել ենթակառուցվածքների բարելավման, քաղաքացիների սպասարկման ու կառավարման համակարգի ոլորտներում»,- նշել է Տարոն Մարգարյանը` իր պատրաստակամությունը հայտնելով աջակցել նախանշված աշխատանքներում` ներկայացնելով ծրագրային կոնկրետ առաջարկներ:

Կողմերը պայմանավորվել են նաեւ ձևավորել համատեղ աշխատանքային խումբ` համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter