Լարսի ճանապարհը փակ է
Փետրվարի 1-ի ժամը 12:00 դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/- Կոբի հատվածում առկա է ձյունափլվածքի վտանգ, ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:
Նույն ճանապարհի Արագվիսպիրի-Գուդաուրի /Պոստա/ և Կոբի-Լարսի հատվածում առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Մեքենաների կանգ առնելը արգելված է Ստեփանծմինդա-Լարսի հատվածում:
Երթևեկության նշված կարգը կլինի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել