«Հայացք». Վրաստանը վերածվելու է պառլամենտական հանրապետության
Վրաստանը շարունակում է մնալ ԱՄՆ առաջնային գործընկերը Հարավային Կովկասում: Այս հանգամանքը ընդգծվեց այն ընդունելությամբ, որին Մ. Սահակաշվիլին արժանացավ հունվարի 30-ին Սպիտակ տանը:
Վրաստանում իշխանափոխության Սահակաշվիլիի սցենարն արժանացել է Վաշինգտոնի հավանությանը: Այսինքն` խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը գործնականում վերածվելու է պառլամենտական հանրապետության, որտեղ երկրի նախագահի լիազորություններն էապես սահմանափակված են, դրա փոխարեն քաղաքական լուրջ կշիռ են ստանում խորհրդարանի նախագահն ու իշխող կուսակցության կողմից նշանակված վարչապետը: Ըստ ամենայնի` Սահակաշվիլին զբաղեցնելու է այդ երկու պաշտոններից որևէ մեկը, երբ նախագահական երկրորդ ժամկետն ավարտի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել