
Արենիում ընտրողներն ակտիվ են
Արենիի 36/07 ընտրատեղամասի 1490 ընտրողից մոտ 600-ը 14:30-ի դրությամբ արդեն քվեարկել է: Հանձնաժողովի նախագահ Անուշավան Գրիգորյանը մարդկանց մասնակցությունը գնահատում է ակտիվ: Ըստ նրա՝ ընտրախախտումներ այս ընթացքում չեն գրանցվել, ցուցակներում անճշտություններ չեն եղել:
Գրիգորյանի փոխանցմամբ՝ նշված ժամի դրությամբ 9 ծեր ընտրող դիմել է օգնության խնդրանքով, քանի որ տեսողական խնդիրներ են ունեցել:
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել