HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Արշալույսի 15/37 տեղամասում հանձնաժողովի նախագահը քվեախցիկում փնտրում է քաղաքացու կտրոնը

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 15/37 տեղամասում ընտրողների հոսքը ևս շատ է, իսկ տարածքը` շատ փոքր: Կուտակումներ են առաջացել տեղամասի դռան մոտ:

Գրանցված 1621 ընտրողից 13:00 դրությամբ քվեարկել է 294 հոգի, ինչը կազմում է ընտրողների 18 տոկոսը:

Ներկա են վստահված անձինք 4 քաղաքական ուժի կողմից` «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «ՀՅԴ», «Մենք»:
Այս տեղամասում գրանցվել է 16 օգնողն:

Ինչպես Էջմիածնի համայնքի այլ տեղամասերում, այստեղ ևս մարդիկ, հատկապես ` տարեցները տեղյակ չեն քվեարկության կարգից: Հանձաժողովի անդամները պարբերաբար բարձր ասում են քվեարկության կարգը, մարդիկ իրենք էլ բողոքում են, որ ձևը չգիտեն: Նրանցից մեկը կորցրել էր կտրոնը, ինչի պատճառով հանձնաժողովի նախագահը վստահված անձանց ներկայությամբ քվեախուցից գտան կտրոնն ու տվեցին քաղաքացուն:

Նշենք, որ Արշալույսը Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղն է, որտեղ տարիներ շարունակ առավելագույն ձայներ է հավաքել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում է քաղաքական 11 ուժ։ Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter