Գյումրիի հիվանդանոցում բուժվողները նույնպես քվեարկեցին
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 32/26 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներ Արա Հունանյանը և Յորդյան Անահիտը և ՕԵԿ-ի վստահված անձ՝ Գայանե Հովհաննիսյանը ոստիկանների ուղեկցությամբ շրջիկ արկղով գնացին Գյումրի կենտրոն հիվանդանոց։
Ընտրացուցակում գրանցված 11 ընտրողից քվեարկեցին 8-ը, 3 հիվանդ դուրս էր գրվել։
Հիվանդանոցում հերթապահ բժիշկի օգնությամբ ստեղծվեցին համապատասխան պայմանները և ընտրողները լիարժեք մասնակցեցին ընտրությանը։
Հանձնաժողովի անդամ Արա Հունանյանը իր խոսքում նշեց. «Ցուցակներում նշված ընտրողները, ինչպես տեսաք օրենքով սահմանված կարգով կատարեցին իրենց ընտրությունը»։
Ընտրող տիկին Այծեմիկն էլ շատ ուրախ էր, որ հանձնաժողովի անդամները եկել էին և նա կարող է կատարել իր ընտրությունը։
«Ես քվեարկում եմ հանուն լավ ու արդար ընտրությունների, թոռներիս ապագայի համար։ Սպասելիքներ ունեմ, որ կստեղծվեն նոր աշխատատեղեր»։
Հանձնաժողովի անդամները կնքեցին քվեատուփը և դուրս եկան հիվանդանոցից՝ վերադառնալով ընտրետեղամաս։
Գոհար Նալբանդյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել