17/26 ընտրատեղամասում ՀՅԴ կուսակցության վստահված անձը անչափահաս է
Արագածոտնի մարզի 17/26 ընտրատեղամասում ՀՅԴ կուսակցության վստահված անձը` Կարեն Սահակյանն անչափահաս է։ Ինչպես ինքն է նշում, ակտիվ երիտասարդ է` մտահոգված մեր երկրի ապագայով։
«Մտահոգված եմ իմ ապագայով, հայրենիքիս, ազգային արժեքներիս համար եմ մտահոգված։ Այստեղ գտնվելուվ՝ ուզում եմ իմ ներդրումն ունենալ երկրիս լավ ապագան կերտելու գործում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ըստ ընտրական օրենսգրքի՝ վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք:
Հանձնաժողովի նախագահ Վերգուշ Փորոսյանը նշեց, որ տեղյակ է խնդրին, դուրս չի հրավիրել տեղամասից, որովհետև Կարենը ներկայացրել է, որ ինքը ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող է և սա նաև պրակտիկա կարող է լինել Կարենի համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել