HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղամասային հանձնաժողովի նախագահը պնդում է, որ խախտումներ չեն լինի

Երևանի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքի 6/30 ընտրատեղամասում դիտորդական կազմակերպություններից ներկայացված դիտորդներ չկան տվյալ պահին:

Մինչև ընտրական պրոցեսի սկսվելը՝ հանձնաժողովի նախագահը ստուգեց քվեատուփը՝ վստահ լինելու համար, որ այն դատարկ է:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ից ներկայացված Ինգա Ոսկանյանի խոսքով՝ ընտրատեղամասում կա գրանցված 1906 ընտրող:

«Միանշանակ կարող եմ ասել, որ խախտումներ չեն լինի»,- նշեց նա:

6/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Հակոբյանի խոսքով էլ՝ ընտրատեղամասում կա գրանցված 1672 ընտրող: Ռուզաննա Հակոբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է:

Ընտրատեղամասում կա մեկ վստահված անձ՝ «Իմ քայլը» դաշինքից:

Ընտրատեղամասում ընտրողներից մեկը մի քանի քվեաթերթիկ էր դրել ծրարում: Հանձնաժողովի անդամներից մեկը զգուշացրեց ընտրողին, ինչից հետո իրավիճակը շտկվեց:

Սոնա Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter