Տավուշցիները վաղ առավոտից սկսել են ակտիվ քվեարկել
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի թիվ 38/10 ընտրատեղամասում (թիվ 2 մանկապարտեզ, 34) ժամը 08:30-ի դրությամբ նկատվում է ընտրողների ակտիվություն: Մթնոլորտը հանգիստ է, չնայած կան ընտրողներ, որոնք դեռևս չեն տիրապետում ընտրության կարգին:
Ըստ հանձնաժողովի նախագահ Վարդան Ավետիսյանի՝ ընտրությունների մեկնարկը բարեհաջող է տրվել, քանի որ ընտրողները ակտիվությամբ են սկսել քվեարկել: Առաջին անգամ քվեարկողներին նվիրեցին կրծքանշան ՝«ԵՍ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ» գրվածքով:
Նշենք , որ 38/10 ընտրատեղամասում կա գրացնված 1532 ընտող, իսկ ընդհանուր Տավուշի մարզում ընտրողների թիվը 107.139-ն է:
Ի դեպ, հնչում են նաև կատակներ.
- Մոտեցեք ծանրաձողին
- Կրծքանշան չէ, շքանշան է
Էմմա Թումանյան, Անի Վաթինյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել