Սևանի 20/04 ընտրատեղամասում տեխնիկական անսարքություն առաջացավ
Գեղարքունիիքի մարզի Սևան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցում տեղակայված 20/04 ընտրական տեղամասում 8:52-ի դրությամբ ընտրության է մասնակցել 41 քաղաքացի։ Ընտրատեղամասում այս պահին աշխատում է 5 վստահված անձ, երկուսը «Իմ քայլը» դաշինքից, մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, մեկը՝ ՀՅԴ-ից, մեկը՝ ԲՀԿ-ից։
8:30-ի սահմաններում սարքերից մեկի մոտ անսարքություն առաջացավ։ Նախագահի որոշմամբ՝ սարքը փոխարինվեց մեկ այլ սարքով։
«Սարքի տպիչը չէր աշխատում։ Ստիպված նորը բերեցինք»,- պարզաբանեց ԿԸՀ Աջակցման կենտրոնի մասնագետ Հայկ Հակոբյանը։
Հանձնաժողովի քարտուղարը դեպքի մասին նշում կատարեց գրանցամատյանում։
Ընտրողներից Ցողիկ Թովմասյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ ինքնուրույն չի կարող ընտրել։
«Աչքս լավ չի տեսնում։ Վատ դեպք է պատահել, շտապ եկա, հետս չկարողացա մարդ բերել»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքացին։
Ընտրություն կատարելու գործում նրան օգնեց տվյալ պահին ընտրատեղամասում գտնվող մեկ այլ ընտրող՝ Արտաշես Բադալյանը։
Հանձնաժողովի քարտուղարը այս մասին ևս արձանագրեց գրանցամատյանում։
Սոնա Աբունց
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել