
Ընտրությունները լուսաբանելու են 70 հայաստանյան և 32 օտարերկրյա լրատվամիջոցներ
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված են 70 հայաստանյան և 32 օտարերկրյա լրատվամիջոցներ: Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում:
Հավատարմագրված հայաստանյան լրատվամիջոցներից ամենամեծ թվով ներկայացուցիչներն ունեն asparez.am-ը՝ 301, «Հետքը»՝ 58, haynews.am-ը՝ 40, «Ասպարեզ» շաբաթաթերթը, Հանրային և «Շանթ» հեռուստաընկերությունները՝ 34-ական, «Ազատություն» ռադիոկայանը՝ 28: Ամբողջ ցանկը կարող եք կարդալ այստեղ:
Օտարերկրա լրատվամիջոցներից քվեարկությունը լուսաբանելու են «Reuters», «Deutsche Welle», «Associated Press», «BBC», «Agence France-Presse» և այլ հայտնի գործակալություններ ու լրատվամիջոցներ: Ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հիշեցնենք, որ «Հետքի» լրագրողներն ընտրությունները լուսաբանելու են Հայաստանի ամբողջ տարածքում՝ Երևանում և 10 մարզերում:
Մեկնաբանել