HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խորհրդարանական լսումների «ճակատագիրը» կորոշվի փետրվարի 1-ին

«Ժառանգություն», ՀՅԴ եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների՝ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ուղղված նամակը հասցեագրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին:

Հիշեցնենք, որ խորհրդարանական վերը նշված քաղաքական ուժերը Սամվել Նիկոյանին դիմել էին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելու խնդրով: 

Դավիթ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հարցը կքննարկվի հանձնաժողովի փետրվարի 1-ի նիստի ընթացքում:

«Առայժմ հարցը չի քննարկվել, եւ այդ մասին կքննարկվի հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter