HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռոբերտ Քոչարյանի դահուկների կապը քաղաքականության հետ

ՀՀ երկրորդ նախագահ մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը հանդես չի գալու որեւէ հայտարարությամբ, եւ մամուլում շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր գալիք ընտրությունների թեմայով հանդես է գալու հայտարարությամբ:

«Ես հիմա ոչինչ ասել չեմ կարող, կառաջարկեի մի փոքր էլ սպասել, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ գալիք ընտրությունների թեման չեմ քննարկել, առաջիկայում կքննարկեմ: Այս պահին որեւէ նորություն չկա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների հետ կապված քաղաքական հանդիպումներ ունենու՞մ է, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Վերջին շրջանում հաճախակի եղել է Ծաղկաձորում, հիմա էլ, եթե գնաք Ծաղկաձոր, իրեն դահուկներով կտեսնեք: Ինչքանով դահուկները քաղաքականության հետ կապ ունեն... Իհարկե ունեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter