Թունավորումներ շմոլ գազից Աբովյանում եւ Մայիսյանում. կա 5 տուժող
Հունվարի 29-ին` ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 3 բնակիչ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են ջեռուցման կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Իսկ հունվարի 28-ին՝ ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Մայիսյան գյուղի 2 բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են ջեռուցման կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել