HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». սենսացիա. էմբարգո` էմբարգոյի դիմաց

Իրանի խորհրդարանը հունվարի 29-ին պետք է քննարկի օրենքի նախագիծ` Եվրամիության անդամ երկրներին նավթի մատակարարումը դադարեցնելու մասին: Սա Թեհրանի պատասխան քայլն է Եվրամիության բոլոր պետությունների որոշմանը` 2012 թ. հուլիսի 1-ից Իրանից նավթի գնումները դադարեցնելու մասին, որով Եվրամիությունը կմիանա էմբարգոյի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտնի որոշմանը: Պարզապես եվրոպական երկրները էմբարգոն հուլիսի 1-ից սահմանելով` փորձում էին ժամանակ շահել նավթը այլ աղբյուրներից ձեռք բերելու համար: Թեհրանն էլ, իր հերթին, որոշել է նրանց զրկել այդ հնարավորությունից:

«Եթե կիրակի օրն օրենքի նախագիծն արժանանա հավանության, կառավարությունը պարտավորված կլինի դադարեցնել նավթի մատակարարումը Եվրոպային` մինչև Եվրամիության կողմից Էմբարգոյի ուժի մեջ մտնելը»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Իմադ Հոսեյնին:

Եվրամիության երկրները (հիմնականում Հունաստանը, Իտալիան և Իսպանիան) օրական 600 հազար բարել նավթ են գնում Իրանից: Թեհրանի հակաքայլը, ըստ նավթի շուկայի մասնագետների, կարող է նավթի գինը համաշխարհային շուկայում միանգամից բարձրացնել 20-30 %-ով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter