
Նոր նամականիշ՝ նվիրված Պոլսոյ «Ժամանակ» օրաթերթին
2018 թվականի նոյեմբերի 22-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված Պոլսոյ «Ժամանակ» օրաթերթ» թեմային:
«ՀայՓոստ»-ը տեղեկացնում է, որ նամականիշն ունի 100 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Փոստային նամականիշի վրա պատկերված են «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրները՝ Միսակ և Սարգիս Գոչունեան եղբայրները: Նամականիշի վրա նաև ներկայացված են «Ժամանակ» օրաթերթի հին շենքը և լոգոտիպը:
Նամականիշի մարումն իրականացրել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակարատ Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունեանը, Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Ժամանակ» օրաթերթը Ստամբուլում լույս է տեսնում 1908 թվականի հոկտեմբերի 28-ից և հայկական ամենահին օրաթերթն է, որը առանց ընդհատումների շարունակում է տպագրվել:
Մեկնաբանել