HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ նախագահ. «Մենք հպարտ ենք, որ ունենք նման հաղթական բանակ, խիզախ ու անձնվեր զինվորներ»

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձ ՀՀ բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ

Մեծարգո Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Բանակի օրվա կապակցությամբ:

Այս տարի մենք ազգովի տոնում ենք հայոց փառապանծ բանակի կազմավորման 20-ամյակը, իսկապես ժողովրդական բանակ, որն անցնելով բարդ ու հերոսական ուղի` դարձավ մեր խաղաղության ու անվտանգության հիմնական երաշխավորը: 

Դուք կանգնած եք եղել ՀՀ զինված ուժերի ստեղծման ակունքներում եւ այսօր էլ` որպես գերագույն հրամանատար, անում եք հնարավորը, որպեսզի այն լինի հզոր ու մարտունակ, պատրաստ ամեն պահի հաջողությամբ կատարելու իր առջեւ դրված խնդիրները:

Մենք հպարտ ենք, որ ունենք նման հաղթական բանակ, խիզախ ու անձնվեր զինվորներ, ովքեր անմնացորդ ծառայում են հայրենիքին ու հարազատ ժողովրդին: 

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ հայոց բանակի ողջ անձնակազմին նվիրական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս ազատ ու անկախ Հայաստանի եւ Արցախի, մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի:


Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Երբ որ ոմանք բանակի օրը ՃՈՌՈՄ ու ՍՎԱՂՎԱԾ ճառեր են ասում, նույն Հայոց բանակի օրը տան միակ տղա Հայ զինվոր է ԱՊԱՆՎՈՒՄ Հայոց բանակում (Փայլակ Շահնազարյան) - օրը ցերեկով,խաղաղ պայմաներում. ատամի մածուկ երեսին,հայհոյանքներ, հետո ԱՆՍԻՐՏ սպանություն: Սրանք մահացու զենքները ձեռքին ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՍԱՆԻԿՆԵՐ են?.......................... «Երկիր պաշտպանող» «հայրենիքի զինվորր»:......................... Միգուցե cliche կթվա,բայց սրա ԱՄԵՆԱՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆ այն է, որ ԻՐԱԿԱՆՈՒՄ Հայկական բանակում ՉԿԱ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՂ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ:Այսինքն, ամեն մեկը ԻՐ ՁԵՎՈՎ է փորձում լուծել իր մարմնական/հոգեկան/արժանապատվության հարցերը: ԻՐՈՔ ԺԱՄԱՆԱԿԸ չէ,որ Խաչատուրովին ու Օհանյանին...? ՀԳ. Արցախի մարզպետ Բակո Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter