HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկը հայտարարում է պարտատոմսերի նոր թողարկման մասին. եկամտաբերությունը` մինչև 10%

Յունիբանկը, հաջողությամբ տեղաբաշխելով պարտատոմսերի հինգ թողարկումների ամբողջ ծավալը, հայտարարում է անվանական արժեկտրոնային դրամական ևդոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին:

Պարտատոմսերի թողարկման պայմաններն են`

  • դրամային պարտատոմսերի  տարեկան  եկամտաբերությունը  կազմում է 10%,  շրջանառության ժամկետը` 24 ամիս:  Պարտատոմսի  անվանական  արժեքը  կազմում է 10 000ՀՀ դրամ, թողարկման ծավալը` 500 մլն ՀՀ դրամ:
  • դոլարայինպարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5.5%, շրջանառության ժամկետը` 36 ամիս:  Պարտատոմսի  անվանական արժեքը  կազմում է 100 ԱՄՆ դոլար, թողարկման ծավալը` 5 մլն ԱՄՆ դոլար:


Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: 

Պարտատոմսերը կարել է ձեռքբերել` դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ 46  մասնաճյուղերից մեկը: Առաջարկի վերաբերյալ մանրամասն պայմանները, Ազդագիրը և  Ազդագրի լրացումը  հրապարակված է ww.unibank.am  կայքի  «Ներդրողներ և բաժնետերեր»  բաժնում: 

«Պարտատոմսերը`  մեր հաճախորդների խնայողությունները պահպանելու և բազմապատկելու  ամենանախընտրած տարբերակներից մեկն է: Պարտատոմսերն ապահովում են  բարձր  եկամտաբերություն, որը հաստատուն ձևով վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ: Նախորդթողարկումների հաջողությամբ տեղաբաշխումը  վկայում է  բանկի հանդեպ  հասարակության  վստահության մասին: 

Մենք առաջարկում ենք գումար ներդնելու լավագույն տարբերակներից մեկը` բարձր  եկամտաբերություն, իրացվելիություն  և  ապահովածություն:  Ի դեպ`   բանկի դոլարային  պարտատոմսերն ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնական  (Abond) ցուցակում»,-  նշեց  Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն,  բանկի  կողմից  թողարկված  անվանական  պարտատոմսերով ներգրավված  դրամական  միջոցները  համարվում են  երաշխավորված բանկային ավանդ  և  երաշխավորված  են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter