HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում լինեն նաև ՀՀԿ-ականներ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկություններ ունի, որ ՀՀԿ-ն իր նախկին գործընկերների հետ աշխատել է, որ վերջիններս չմասնակցեն Ընտրական օրենսգրքի քվեարկությանը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 22-ի քվեարկությանը:

«Այն մարդիկ, որոնք ՀՀԿ-ին ձայն էին բերում, էլ չեն առաջադրվելու, նրանք հազիվ ազատագրվել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խոսել է գործարար պատգամավորների հետ, վերջիններս իրեն տեղեկացրել են, որ իրենց կամքին հակառակ են առաջադրվել, քանի որ նախկին իշխանությունների կողմից ցուցում է եղել առաջադրվել և որոշակի ձայների քանակ ապահովել:

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց՝ սպասվող արտահերթ ընտրությունները չեն կարող կեղծվել:

«Եթե մենք պարտվենք ընտրություններում, մեր պարտությունը կճանաչենք և կհեռանանք: Ես ասում եմ՝ շանս չկա, որ ազատ ընտրություն չլինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակին, Փաշինյանն ասաց, որ ցուցակը ինքն է գլխավորելու, նաև չբացառեց, որ մի քանի ՀՀԿ-ականներ լինեն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում:

Դիտարկմանը, որ վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը դժգոհել է նաև վարչապետից, որ չի ընդունվել ԸՕ-ն, Նիկոլ Փաշինյանը կատակեց.

«Ես խոստանում եմ ուղղվել»:

Փաշինյանը նաև չհստակեցրեց՝ վարչապետի հաջորդ ընտրություններում կրկին առաջադրվելու է, թե ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter