HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար՝ Սպիտակ-Վանաձոր ճանապարհին. կա 2 վիրավոր

Հունվարի 25-ին` ժամը 01.34-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճա­նապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես C-180» մակնիշի 24 ՏL 001  և «Վոլվո» մակնիշի 39 LL 458 պետհամարանիշների ավտեմքենաները: «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1972 թվականին ծնված Գ. Սահակյանը տե­ղի ուժերով տեղափոխվել է Սպիտակ քաղաքի հիվանդանոց, առողջական վիճակը բժիկների կողմից գնա­հատ­վել է բավարար: Իսկ փրկարարների ուժերով դուրս բերված «Վոլվո» ավտոմեքենայի վարորդ,1989 թվականին ծնված Ա. Աթոյանը  «1-03» ծառայության ավտոմեքենայով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց: Նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter