HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը՝ Նիկոլա Սարկոզիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին: 

Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար: 

Այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և ամենուր: 

Վերջապես, այս օրն անմոռանալի է և ոսկե տառերով կգրվի հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ:

Մեծարգո՛ պարոն նախագահ,

Շնորհակալ եմ Ձեր անձնական հանձնառության, Ձեր անգնահատելի ավանդի համար, առանց որի անհնարին կլիներ ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը: Երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում Ձեզ` մաղթելով նորանոր հաջողություններ` հանուն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի լավագույն ապագայի:

Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Մեկնաբանություններ (1)

andranik
Bravo Sarkozy, very well done thank you.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter