Դուրս են բերվել անվնաս
Այսօր`ժամը 01:57-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ-ում (Սարավան գյուղի մոտակայքում), «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. կան տուժածներ, մեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
«Փրկարարները «Կամազ» մակնիշի 21 ՏԼ 601 պետհամարանիշի ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել վարորդ, 1957 թվականին ծնված Վարդան Թաղմասյանին և ուղևոր, 1972 թվականին ծնված Անդրանիկ Ենոքյանին»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել