Պայթյուն՝ գազի արտահոսքից
Երեկ` ժամը 21:13-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 29 շենքի 23-րդ բնակարանում, տեղի է ունեցել պայթյուն` գազից:
«Տեղում պարզվել է, որ պայթյունից տեղահան է եղել Վ.Մարտիրոսյանին պատկանող տան խոհանոցի դուռը, զոհեր և վիրավորներ չկան»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել