HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նմանատիպ պատահարներ՝ վերելակի ու հորանի պատի միջնամասում և ջրանցքի մոտ

Հունվարի 22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում՝ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի շենքում, աշխատակցի ոտքը մնացել է վերելակի խցիկի և հորանի պատի միջնամասում:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները վերելա­կից դուրս են բերել 1958թ. ծնված Մարիամ Հովսեփյանին, ով ազդրի մկանային հյուսվածքի սալջարդով տեղափոխվել է Երևանի թիվ 8 հիվանդանոց:

Հունվարի 21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում՝ «Խոր Վիրապ» եկեղեցական համալիրին հարակից ջրանցքի մոտ, կա երեխա՝ ոտքի կոտրվածքով, ճանապարհն անանցանելի է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը Մրգավան գյուղի բնակիչ, 1997 թ. ծնված Արմեն Խաչատրյանը տեղափոխվել է Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն:

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ երկու տուժածի վիճակն էլ գնահատվել է բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter