Անցած շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է մոտ 200 անգամ
Հունվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1300 կրակոց:
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ խախտումներն առավել ինտենսիվ են եղել հունվարի 18-ին և 19-ին: Միայն այդ երկու օրվա ընթացքում թշնամին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ արձակելով շուրջ 700 կրակոց:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը»,- հայտնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել