HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն խորտկարանում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում երեկ ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի խորտկարանում առաջացած պայթյունի հետևանքով մի երիտասարդ վնասվածքներ է ստացել:

Ոստիկանները պարզել են, որ Փարաքար գյուղի խորտկարանում շաուրմայի պատրաստման սարքից գազի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով առաջացած պայթյունից 29-ամյա Արման Ս.-ն վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

«Կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter