Պայթյուն գազից. 4 վիրավոր
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:57-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի հացի գործարանին կից պահակատանը տեղի է ունեցել պայթուն գազից. փլուզվել է պանելային ծածկը և անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը տեղում պարզել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է պահակատան երկաթբետոնե ծածկը:
Փրկարարները պանելի փլատակից դուրս են բերել 1990 թվականին ծնված Նուշիկ Խաչատրյանին: Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պահակատանը բնակվող ընտանիքի ևս 3 անդամներ`1964 թվականին ծնված Վանիկ,1967 թվականին ծնված Սոնա,1995 թվականին ծնված Նարեկ Խաչատրյանները, ովքեր տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց:
«Վանիկ, Նարեկ, Նուշիկ Խաչատրյանների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Սոնա Խաչատրյանի առողջական վիճակը` ծանր»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել