HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը

Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես հայտնում է Ֆինանսների նախարարությունը, նիստի ընթացքում քննարկվել են հիմնադրամի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցերն ու նոր ծրագրերը,  ներկայացվել է  ընթացիկ ծրագրերի կատարողականը:

  Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի տրամադրած դրամաշնորհներն ուղղվում են էներգախնայողության և շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող ծրագրերին:

Հայաստանը հիմնադրամին անդամակցում է արդեն 5 տարի: Այս 5 տարիների համար Հայաստանին հատկացված է 20 մլն եվրո և արդեն իրականացվում է 4 ծրագիր: Դրանք են Երևանի քաղաքային լուսավարության ծրագիրը, Կոտայքի կոշտ թափոնների ծրագիրը, Երևանի կոշտ թափոնների ծրագիրը և Երևանի հանրային շենքերի էներգարդյունավետության ծրագիրը:

ՎԶԵԲ-ի շրջակա միջավայրի և կայունության վարչության գործադիր տնօրեն Ալիստուր Քլարկի խոսքով` հանդիպման նպատակն է հիմնադրամի բոլոր դոնորների, Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև բոլոր վարկային կազմակերպությունների հետ մասին խոսել պոտենցիալ նախագծերի մասին, որոնց վերաբերյալ դեկտեմբերին որոշում կկայացվի: «Սա շատ կարևոր հանդիպում է, որի ընթացքում մենք կսահմանենք մեր ռազմավարությունը և առաջնահերթությունները: Հայաստանը հիմնադրամի ներդրողներից է: Կարևոր է, որ նմանատիպ բազմակողմ հիմնադրամների դեպքում շահառուն նաև որպես ներդրող հանդես գա», - նշել է Ալիստուր Քլարկը:

Նիստի ընթացքում քննարկվել են  երկու նոր՝ Գյումրու քաղաքային լուսավորության և Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրերը:   Գյումրու քաղաքային լուսավորության ծրագրի համար նախատեսվում է ներգրավել 2 մլն եվրոյի չափով դրամանորհ, իսկ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը ինովատիվ է, որն օժանդակելու է բանկային համակարգի միջոցով մասնավոր հատվածի վարկավորման դյուրինացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter