Արցախի 3 վերաբնակիչներ տներ ստացան Թուֆենկյան հիմնադրամից
Սիրիահայեր Սեզար Թաթլեյանը և Արթին Ալմաջյանը, ինչպես նաև Հայաստանից Արցախ տեղափոխված Փափագ Ստեփանյանը, ազատագրված Քաշաթաղում առանձնատներ ստացան Թուֆենկյան հիմնադրամից այս շաբաթվա ընթացքում։
Շաբաթը Թուֆենկյան հիմնադրամի համար տոնական էր՝ հիմնադրամը նշեց Արցախում գործունեության 15 ամյակը։

| Փափագ Ստեփանյանի տան բացումը |
3 տները կառուցվել/վերանորոգվել են Արցախի ազատագրված տարածքները՝ մասնավորապես Քաշաթաղը, վերակառուցելու և վերաբնակեցնելու ծրագրի շրջանակներում, որի միջոցով բացի վերաբնակիչներին բնակարանային աջակցություն տրամադրելուց նաև վերականգնվում են Քաշաթաղի ավիրված ենթակառուցվածքները՝ դպրոցներ, կլինիկաներ, ջրամատակարարման համակարգեր և այլն։

| Սեզար Թաթլեյանի տան բացումը |
Բնակարանամուտի 3 արարողություններին մասնակցեցին Թուֆենկյան հիմնադրամի և Քաշաթաղի վարչակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև հիմնադրամի հյուրերը Սփյուռքից։
Գլխավոր լուսանկարում` Արթին Ալմաջյանի տան բացումը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել