HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհայտ կորածը պատահարի զոհ է դարձել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում էր Երևանի Մալաթիա թաղամասի Շահումյանի 6-րդ փողոցի 61 տան բնակիչ, 1978 թվականին ծնված Տիգրան Ջուրյանը, որը հունվարի 12-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, դուրս էր եկել տնից, իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2106» մակնիշի 03 SS 938 պետհամարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս չէր վերադարձել:
 
Հունվարի 17-ին՝ ժամը 13.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին գտնվող «Թեյարան»-ին հարակից ձորում վթարի ենթարկված ավտոմեքենա կա:
 
Պարզվել է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող Տիգրան Ջուրյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին վթարի էր ենթարկվել և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր:
 
Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter