HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծավանի ջրամբարից արտահոսք է գրանցվել

Հունվարի 17-ին` ժամը 14.22-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում` Մեծավանի ջրամբարի պատվարին առաջացել է ճեղք. կա ջրի արտահոսք:

Ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության  օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Մեծավանի ջրամբարի պատվարի վրա երկաթբետոնե կառուցատարրերից կառուցված է 11x38x5մ չափերով աղետային (կատաստրոֆիկ) ջրթափ, որի աջակողմյան պատին` տարբեր հատվածներում, երկաթբետոնի քայքայ­ման հետևանքով առաջացել են ճեղքվածքներ, որտեղից առկա է ջրի արտահոսք` դեպի ջրընդունիչ խրամուղի:

Ժամը 19.40-ի դրությամբ վնասված պատի փլվելու և ջրամբարի ջրի կտրուկ արտահոսքի վտանգ չկար: Անվտանգության նկատառումներից ելնելով` ջրամբարը շահագործող կազմակերպության ղեկա­վարության հետ որոշվել և բացվել են ջրի արգելափակիչները, ջրի մակարդակը իջեցվում է մինչև անվտանգության սահ­մա­նա­եզր: Ջրամբարը նախատեսված չափով կդատարկվի 3-4 օրերի ընթացքում, որից հետո ջրի մակարդակը չի բարձրացվի, մինչև վերանորոգման աշխատանքների ավար­տը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter