50-ամյա կնոջ դին գտել են տանը՝ բազմոցին
Հունվարի 17-ին` ժամը 12.17-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1-ին շենքի 23-րդ բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերվել է 1962 թվականին ծնված Անահիտ Կարապետյանի դին, որը հանձնվել է իրավապահ մարմիններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել