HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու բժշկական կլինիկան վերանորոգվել է

Ալավերդում բժշկական կլինիկան, ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ, վերանորոգվել է: Կլինիկան, որի վերանորոգման  գինը 75,000 ԱՄՆ դոլար է, Միացյալ Նահանգների մարդասիրական օգնության ամենամեծ վերանորոգման ծրագիրն է Հայաստանում: 

Նոր սարքավորումներով հագեցած բժշկական կլինիկան կծառայի Լոռու և Տավուշի բնակիչներին: Հունական Բժշկական Ֆոնդի (Greek Medical Fund) «Hippocrates-Armenia» կազմակերպությունը, որը 2001թ.-ից սկսած հովանավորվում է Միացյալ Նահանգների կառավարության կողմից, կղեկավարի կլինիկան: 

Հունական Բժշկական Ֆոնդը սոցիալապես խոցելի խմբերին և պակաս ռեսուրսավորված հաստատություններին տրամադրում է անվճար բժշկական ծառայություններ և տարածում դեղագործական և բժշկական պարագաներ: Ֆոնդը նաև իրականացնում է շարժական այցելություններ հեռավոր գյուղեր: Նոր վերանորոգված կլինիկան կծառայի ի նպաստ տարածաշրջանի բոլոր բնակիչների և կտրամադրի բարձրորակ բժշկական խնամք:  Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter