Զորական գյուղում ամբողջությամբ այրվել է տուն
Հունվարի 16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Զորական գյուղում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ապա նաև երրորդ մարտական հաշվարկը: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ամբողջությամբ այրվել է Զ.Ստեփանյանին պատկանող մեկ հարկանի տունը (80 քմ)՝ գույքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել