Հրդեհ՝ Փամբակ գյուղի անտառում. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Հունվարի 16-ին՝ ժամը 09:01-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Փամբակ գյուղի գազալցակայանի հարակից անտառում: Պարզվել է, որ այրվում է անտառածածկ տարածք, տրանսպորտային միջոցների, անձնակազմի մոտեցման ուղիները դժվարանանցանելի են և վտանգավոր:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնեսություն» Գուգարքի մասնաճյուղի աշխատակիցները և Փամբակ գյուղի բնակիչները: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել