«Հրապարակ». կներեք՝ սխալվել եմ
Հունվարի 12-ին կրթության և գիտության նախկին նախարար, ԿԳՆ համակարգում գործող Լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին և, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում եթերում ռուսերեն հաղորդումներին, ասել էր. «Միանշանակ օրենքի խախտում է: Ճիշտ է՝ բացառություններ կան՝ ազգային փոքրամասնությունների հետ կապված, բայց դա սկզբունքորեն կարգավորված չէ»:
Խոսքը վերաբերում էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդմանը, որի ռուսաց լեզվով հեռարձակումը վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել և քննադատությունների արժանացել:
Հաջորդ օրը նույն լրատվամիջոցը ներկայացրել է Սերգո Երիցյանի ղազագիրը, որտեղ նա ասել է, թե իր ասածը կապված չէ որևէ հաղորդման հետ, և ավելացրել. «ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը չի զբաղվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի՝ լեզվին առնչվող դրույթների կատարման նկատմամբ վերահսկմամբ, քանի դեռ այն օրենսդրությամբ չի վերահասցեագրվել մեզ»:
«Հրապարակի» տեղեկություններով՝ նախկին նախարար Երիցյանը նման մեղայականով հանդես է եկել գործող նախարար Արմեն Աշոտյանի հետ ունեցած զրույցից հետո: Ըստ «Հրապարակի» աղբյուրի՝ Աշոտյանը սպառնացել է Երիցյանին գործազուրկ դարձնել, եթե նա չփոխի իր վերաբերմունքը:
Արմեն Աշոտյանն այդ հեռուստահաղորդման կազմակերպիչներից և ամենաակտիվ խաղացողներից մեկն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել